BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ՀՀԿ-ն հրապարակեց «Այո»-ի բուկլետը

ՀՀԿ-ն հրապարակեց  «Այո»-ի բուկլետը
13.11.2015 | 01:27

Ինչպես կասեր ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, սահմանադրական բարեփոխումների «բրոշուլները» հրապարակված են: «Դեկտեմբերի 6-ին ասա «այո՛» սահմանադրական բարեփոխումներին». այս գլխատառերով ու եռագույնի նկարով բուկլետը կազմվել է ՀՀԿ քարոզչական շտաբի, մասնավորապես, Դավիթ Հարությունյանի և Հրայր Թովմասյանի ջանքերով` 15 հազար տպաքանակով։ Բուկլետը, ըստ հայկական դրոշի գույների, բաժանված է երեք մասի` կարմիր` անհրաժեշտությունը (ինչու է փոխվում սահմանադրությունը), կապույտ` փոփոխությունները (ի՞նչ է երաշխավորելու Սահմանադրությունը), ծիրանագույն` շահարկումները (քննադատությունը և իրականությունը): Յուրաքանչյուր «խորագրի» տակ բացվում են փակագծերը, և ՀՀԿ-ն բացատրում է փոփոխությունների անհրաժեշտությունը, դրվատում նոր տեքստը և պատասխանում քննադատություններին: Վերջում էլ Դավիթ Հարությունյանը և Հրայր Թովմասյանը Մայր օրենքի բարեփոխումը «գեղեցկացնում» են Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի և Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Յոզեֆ Զիգելեի խոսքերով:
Մեր տեղեկություններով` այս բուկլետների հիմնական «շահառուն» գերատեսչությունների աշխատակիցներն են: Երեկ արդեն ԱԺ-ն «ողողված» էր դրանցով:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1084

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ